«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել… Վերջ տվեք». փաստաբանն ահազանգում է

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադրություն!!!

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել:

Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ (եթե կուզեք՝դաժան) խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց դա միայն առաջին հայացքից:

Գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար:

Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է: Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է:

Վերջ տվեք»:

Տեսանյութեր

Լրահոս