Իրանը հաստատում է ԱՄՆ-ի կողմից բանակցությունները վերսկսելու ազդանշանները

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին հաստատել է ԱՄՆ-ից միջուկային բանակցությունների վերսկսման մասին հաղորդագրություններ ստանալու փաստը՝ նշելով, որ Թեհրանը ուսումնասիրում է դրանք, հաղորդում է Press TV-ն։

«Պատերազմից հետո մենք ընդհանրապես վստահություն չունենք Միացյալ Նահանգների նկատմամբ», – «Al Jazeera»-ին ասել է Ալի Լարիջանին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար՝ արժանապատվության և փոխադարձ հարգանքի հիման վրա, սակայն ԱՄՆ-ն նախ պետք է փոխի իր վարքագիծը և ապահովի, որ բանակցությունների ընթացքում Իրանի վրա հետագա ռազմական հարվածներ չհասցվեն։

Նա կրկին նշել է, որ Իրանը միշտ մոտեցել է բանակցություններին՝ հավատարիմ մնալով արժանապատվությանը, տրամաբանությանը և փոխադարձ հարգանքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031