«Ներկայումս գործընկերների հետ աշխատում ենք նոր մատակարարումների ուղղությամբ». Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից զենքի մատակարարումների վերաբերյալ «լավ ազդանշաններ» կան։ Նա տեղեկացրել է, որ ներկայումս գործընկերների հետ աշխատում են նոր մատակարարումների, Ուկրաինայում զենքի արտադրության ավելացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինա զենք ուղարկել ՆԱՏՕ-ի միջոցով:

Զելենսկու խոսքով՝ արդեն իսկ կան լավ պայմանավորվածություններ, և իրենք ակնկալում են ավելի շատ համաձայնագրեր, ուստի առաջիկա շաբաթներին աշխատելու են դրա շուրջ։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Մենք ակնկալում ենք մոտ ապագայում ուժեղ քայլեր այս պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ. ճնշումը պետք է աշխատի»,- հավելել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031