
«Եթե չափալաղ տվող չունես, ուրեմն չունես և փրկվելու ձև». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստղայային հիվանդությունն ունի ապացուցված 5 հոգեբանական էտապ: Եթե ժողովրդական լեզվով նկարագրեմ, ապա՝
1. Արա, ես էս ինչ հայտնի եմ
2. Ես ամենալավն եմ
3. Ես անփոխարինելի եմ
4. Ես ամեն ինչ գիտեմ
5. Բա հիմա ես ի՞նչ անեմ, ո՞նց էսպես եղավ, բլյաձ
5-րդ էտապը անխուսափելի է: Միշտ լինում է: Միշտ:
Կա՞ սրանից փրկվելու ձև: Իհարկե: Չափալաղ: Ու որքան շուտ, էդքան լավ: Եթե չափալաղ տվող չունես, ուրեմն չունես և փրկվելու ձև»: