
Ռուսաստանը հասկանում է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի իրականացման պատճառները․ Լավրով

Ռուսաստանը հասկանում է այն պատճառները, թե ինչու է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունն այսօր իրականացնում իր միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովի խոսքերը։
«Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունը համապատասխան եզրակացություններն արել է դեռևս Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուց շատ առաջ, և հենց այն պատճառով, որ այդ եզրակացությունները ժամանակին են արվել, ոչ ոք նույնիսկ չի մտածում ԿԺԴՀ-ի դեմ ուժ կիրառելու մասին՝ չնայած ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական շինարարություն է ընթանում ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ։ Մենք զգուշացնում ենք չչարաշահել այս հարաբերությունները՝ դրանք որևէ մեկի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի դեմ կառուցելու համար»,- ասել է Լավրովը ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հիի հետ բանակցություններից հետո։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաները Փհենյանի գիտնականների աշխատանքի արդյունք են։
«Մենք հարգում ենք նրանց գործողությունները, մենք հասկանում ենք այն պատճառները, թե ինչու են նրանք իրականացնում իրենց միջուկային ծրագիրը»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն պլանավորում են վերականգնել ծովային կապը «Մենք շարժվում ենք մեր տարածաշրջաններում համագործակցության առաջխաղացման ուղղությամբ։
Վերականգնվել է օդային երթևեկությունը Մոսկվայի, Խաբարովսկի և Փհենյանի միջև։ Կան նաև ծովային կապը վերականգնելու ծրագրեր։ Այս ամենը կզարգացնի մարդկանց միջև շփումները»,-ասել է Սերգեյ Լավրովը։