Զելենսկին մերժել է հրադադար հաստատելու առաջարկը․ Հունգարիայի վարչապետ
Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ ծննդին հրադադար հաստատելու և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև գերիների զանգվածային փոխանակում իրականացնելուառաջարկը, որը ներկայացրել է Հունգարիան։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Վերջին շաբաթվա ընթացքում Օրբանն իր խաղաղ նախաձեռնության շրջանակում հանդիպումներ է ունեցել Հռոմի պապի հետ Վատիկանում, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում: Դեկտեմբերի 11-ին Օրբանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Եվրոպայում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:
«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր գործողություններ ձեռնարկեցինք հանուն խաղաղության։ Մենք առաջարկեցինք հրադադար հաստատել Սուրբ ծննդին և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։ Շատ տխուր է, որ․․․ Զելենսկին այսօր մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- հայտարարել է Օրբանը սոցցանցում։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Օրբանը հանդիպումներ էր ունեցել Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ:
Դրանից հետո Հունգարիայի վարչապետը ԵՄ առաջնորդներին էր փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը, նրա խոսքով, հիմնված է իրավիճակի իրատեսական գնահատման և իրագործելի նպատակների վրա:
Աշնանը Օրբանը հաստատել էր իր «խաղաղության առաքելությունը» շարունակելու մտադրությունը։