Նշվում է, որ Վյաչեսլավ Վոլոդինն առանձին անդրադարձել է Հայաստանում ռուսաց լեզվի վիճակին։ Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներ բացելու հարցին։
«Երբ տեղի է ունենում աշխարհակարգի վերափոխում, ըստ դրա՝ ձևավորվում են ճամբարներ: Գերտերություններից ավելի ցածր կանգնած երկրները փորձում են տեղավորվել այդ ճամբարներում:
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով, գրում է gazeta.ru-ն։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ:
Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրին հայտարարել Է խորհրդարանի արձակման մասին. այս որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ:
Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծումը Ղրիմի կամրջին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն էր. Պուտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ:
Ղրիմի կամրջի պայթյունից հետո ուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխում: Այսօր վաղ առավոտից ՌԴ ԶՈՒ-ն մասշտաբային հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն ու այլ քաղաքներ: Սա ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենածանր պատերազմական օրերից է, երբ ռուսական ԶՈՒ թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն են․ Կիևի տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիևի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքները։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Telegram-ում։
«Եթե Փաշինյանին չեն թողնում զենք բերի, այդ պաշտոնում ի՞նչ է անում». Թագուհի Թովմասյան
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, ապա դրանով կստորագրի իր ինքնասպանության գրությունը։
Ռուսաստանը եւ Ղրղզստանը շուրջ 20 փաստաթուղթ են ստորագրել 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրականացնելու վերաբերյալ, որոնց թվում են երկու սոցիալական նախագծերը Ղրղզստանի Բատկենի մարզում:
Արդեն պարզել ենք պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ Գրում է Ռիա Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հեղինակները, պատվիրատուները եւ իրականացնողներըը եղել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, սա ահաբեկչություն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկերն արագորեն աճում են։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։
Հացահատիկով լցված տասնյոթ նավ հանգստյան օրերին դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Մոլդովայի անվտանգության մարմինները փոխել են սահմանի հսկողության արձանագրությունները, որպեսզի բաց չթողնեն նրանց, ովքեր Ռուսաստանից գալիս են ոչ բարի մտադրություններով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն:
Հայաստանը նավթ չունի, իսկ ադրբեջանցիներն արդեն սպանում են նրանց։ Երեւան այցիս ժամանակ գնացի 2 մանկատուն, որտեղ հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետեւ նրանք կոտորվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան, նրանք նավթ ունեն»։
ՌԴ ԱԳՆ-ն Կիևին հեռահար զենքի մատակարարումն անվանել է Ռուսաստանի համար կարմիր գիծ։ Արևմուտքի կողմից Կիևին հեռահար կամ ավելի հզոր զենքի մատակարարումը կարմիր գիծ կդառնա Ռուսաստանի համար. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները երկրի տարածքում։ Այս մասին կիրակի հայտնել է ղրղզական 24.kg գործակալությունը։
Հիմնական խաղադրույքը կատարվել է կազմի վրա՝ Դյումին՝ պաշտպանության նախարար, Մատովնիկով՝ ԶՈւ ԳՇ պետ։
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում:
«Կնքվելիք խաղաղության պայմանագիրը շատ նման է Բաթումի պայմանագրին։ Հիմա հասարակությանը հրամցվում է, որ եթե 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն անվտանգ պահենք, Արցախի հարցն արցախցիները կլուծեն։ Առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում Ալեքսանդրապոլի պայմանագիրը ներկայացնում էր որպես բոլշևիկների և դաշնակցականների հանդիպում՝ հանուն պետության։ Այստեղ նախագահը մի կարևոր շեշտադրում չի անում՝ այն, որ նույն դաշնակցականները՝ պարտված Հայաստանի ղեկավարները, չէին կառչել աթոռներից, և արագորեն հանձնեցին իշխանությունը՝ հանուն պետության, նրանցից շատերն անգամ կացնահարվեցին և գնդակահարվեցին»։
ԱՄՆ-ը ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Վոլոդյա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը։ Հոկտեմբերի 6-8-ը ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Վ. Գասպարյանը Յուժնո -Սախալինսկում մասնակցել են Միասնական Ռուսաստան կուսակցության կողմից կազմակերպած միջազգային համաժողիվին, որին մասնակցել են Եվրասիա մայրցամաքի 18 երկրներ ներկայացնող կուսակցությունների պատվիրակություններ։ ՀՀԿ պատվիրակության անդամներն ունեցել են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, […]
«Ուկրաինայից հետո հարավկովկասյան զարգացումներն այս պահին ամենահետաքրքիրն են, որը դրսևորվում է արևմտյան դիվանագիտության՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, աննախադեպ ակտիվությամբ և ՌԴ աննախադեպ պասիվությամբ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պրահայում քառակողմ բանակցությունների արդյունքներին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համաձայնությանը և այս համատեքստում Արցախին սպասվող ճակատագրին, պարզաբանեց, որ այն կարող է երկակի ընկալում և բացատրություն ունենալ։