Մարտի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կխաղա Ջիբրալթարի ընտրանու հետ։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստը կանգնած է Հայաստանի հարավում՝ Իրանում, նրանց ձեռնտու չէ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, 2020 թվականից հետո նա դրանում ավելի է համոզվել ու անում է ամեն ինչ՝ այստեղ խաղաղությունը պահպանելու համար»։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի պարագլխի կողմից հանրությանը նոր պատերազմով սպառնալը, իշխանափոխության դեպքում՝ Ադրբեջանի ենթադրյալ սեպտեմբերյան ագրեսիայով շանտաժ անելը, նաև հիշեցնում են, թե ինչ աղետներ ու ավերներ, պատերազմներ ու պարտություններ է բերել այս վարչախումբը մեր երկրին անցած վեց տարում։
Ճապոնիայի կառավարությունը ապրիլի 1-ից կխստացնի քաղաքացիության տրամադրման պահանջները՝ երկրում բնակության նվազագույն ժամկետը հինգից հասցնելով տասը տարվա։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հակամարտությանը վերջ դնելու համար ձեռնարկվող միջոցառումները։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերջին օրերին էլ ավելի ինտենսիվ հանդիպումներ է ունենում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, որոնք, ըստ նրա՝ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թիրախավորվելուց հետո հերթական խորը վիրավորանքն և դավաճանված լինելու զգացողությունն են ունենում։
Google-ը զգուշացնում է, որ անհրաժեշտ են գործողություններ, նախքան «ապագայի քվանտային համակարգիչը կկարողանա կոտրել ներկայիս կոդավորումը»։
ԱՄՆ ներկայիս գանձապետ Բրենդոն Բիչը հայտարարել է, որ երկրի տարադրամը «կշարունակի մնալ բարգավաճման, ուժի և ամերիկացի ժողովրդի անսասան ոգու խորհրդանիշ՝ նախագահ Թրամփի առաջնորդությամբ»։
Եվ եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի մարտի 26-ին Փաշինյանն ակնարկում էր հետախուզական և ոչ հետախուզական տվյալներ ունենալու մասին, կարող ենք ենթադրել, որ Արցախի հայաթափման Բաքվի գործողություններից առաջ նրա հնչեցրածը զուտ գնահատական չէր, այլ հստակ տեղեկություն և զգուշացում:
Լուսնի մակերևույթի վրա մինչև 2030 թվականը մարդու վայրէջք է նախատեսում նաև Չինաստանը՝ գիտական հետազոտությունների նպատակով։
Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։
Աշխարհում սովյալների թիվը կարող է աճել 45 միլիոնով՝ մատակարարման շղթաների խափանումների եւ տրանսպորտային ուղիների փոփոխությունների պատճառով, որոնք առաջացել են Իրանի պատերազմի եւ Մերձավոր Արեւելքում ավելի լայն հակամարտության հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) մատակարարման շղթաների գծով տնօրեն Քորին Ֆլեյշերը։
Մինչ շարունակվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Իրանի հետ, այսպես կոչված, բանակցություններից, նախարարների կաբինետի նիստի ժամանակ մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իրանի, բանակցությունների և դաշնակիցների վերաբերյալ։
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ պետությունների պաշտպանական ծախսերը, բացառությամբ ԱՄՆ-ի, մինչև 2025 թվականը աճել են 21.5 տոկոսով՝ հասնելով ընդհանուր առմամբ 657.1 միլիարդ դոլարի:
Նրա խոսքով՝ գումարի զգալի մասը փոխանցվել է Ամերիկա։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պառակտվել է. հյուսիսային երկրները պաշտպանում են լիբերալ աշխարհակարգը, մինչդեռ դաշինքի մաս կազմող արևմտյան պետությունները կողմ են գործարքների կնքմանը:
Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային հակազդելու հարցը պետք է մնա միջազգային օրակարգի առաջնային պլանում
«Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից, որպեսզի ձեզ վնաս չպատճառենք
Նրա խոսքով՝ այս հարձակումները որևէ օգուտ չեն բերում Իրանին։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության և մշակութային ժառանգության ամուր հիմքի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ին։
Մարտի 26-ին հաղորդվել էր, որ Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի:
Ռազմական գործողությունները շարունակելու համար Ուկրաինան կարող է բավարար միջոցներ ունենալ միայն մինչև հունիս։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Եվրամիությունում խոստովանել են՝ հույս ունեն, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կպարտվի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի նկատմամբ՝ Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Համաձայնագիրը հիմք է դնում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար, ինչպես նաև ամրապնդում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության ոլորտում դոնոր։
Այս պայմաններում Ֆիլիպինները Պետդեպարտամենտի հետ բանակցում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրներից նավթ գնելու թույլտվություն կամ բացառություններ ստանալու համար: Դիտարկվում են նաև իրանական ու վենեսուելական նավթ գնելու տարբերակները: Երկիրը սկսել է նաև ռուսական նավթ գնել:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց։
Եվրոպացի պաշտոնյաները առաջարկել են գաղտնիացնել ավելի շատ փաստաթղթեր՝ «թշնամական պետություններ», այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, արտահոսքը բացառելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Politico-ն: