ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԵԺԿ-ում ծավալված քննարկումներին և հատկապես ԵԺԿ գլխավոր քարտուղարի թվիթերյան գրառմանը, որով նա անընդունելի էր համարել ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանի՝ ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցության խոչընդոտումը և այդ քաղաքական նպատակներով ուժային կառույցների օգտագործումը:
Երկու Typhoon կործանիչները որսացել են Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև։
ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են միջադեպի մասին:
Մարտի 11-ին լրացավ ուղիղ երեք տարին «այն պահից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ հայտարարեց, որ COVID-19-ի համաշխարհային բռնկումը կարելի է բնութագրել որպես համավարակ։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր կառավարությանը հանձնարարել է դիտարկել 52-ժամյա աշխատանքային շաբաթվա համակարգի վերաբերյալ առաջարկված բարեփոխումը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ սերնդի կարծիքին:
Անցյալ տարի Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են բերել ռեկորդային քանակությամբ կորցրած դրամ՝ գրեթե 4 միլիարդ իեն (մոտ 30 միլիոն դոլար):
«Իր այցելությունները միայն փողի վատնում են: Ինձ համար առավել տարօրինակ է, որ այս ճգնաժամային օրերին, երբ բոլորս աշխարհով մեկ փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, Արցախն ու Հայաստանը կարողանան դիմագրավել մարտահրավերներին, Զարեհ Սինանյանը չփորձեց մի խելացի պատգամ փոխանցել, ուղղություն տալ Սփյուռքին:
Դերասան Սթիվեն Սիգալը, մասնակցելով Ռուսոֆիլների միջազգային շարժման հիմնադիր համագումարին, հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսով ռուսոֆիլ է և միլիոն տոկոսով՝ ռուս։
Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ:
«Նրա եվրոպացի, այդ թվում՝ ռուս գործընկերների մոտ կա այն տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից, խուսափում է հայկական պետության ճակատագրին առնչվող հարցերի ճշգրիտ լուծումից։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ պարտականությունները կատարելու համար»,- շեշտեց Ե. Առուշանյանը։
«Եթե դու հասկանում ես, որ գցել ես ոտքիդ, արա, հրաժարական տուր, գնա: Նիկոլականներին ասեմ՝ եթե ձեր վարչապետը այդքան մտածում է այս երկրի մասին, ախպեր, թող հրաժարական տա, գնա: Վատ բան եմ ասում՝ թող ուրիշ մեկը գա՝ գցի իր ոտքին, եթե ինքն այդքան մտածող է, թող գնա: Ես շատ չակերտներ չեմ կարող բացել, թե ընդդիմությունում ինչ քննարկումներ են տեղի ունենում հիմա, բայց ուզում եմ ասել, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, առաջիկայում կսկսվի այդ պայքարը, որը իսկապես մեր հայրենակիցները ցանկանում են»։
Թուլուզում բողոքի ակցիաներին միացել է էներգետիկների արհմիությունը, ինչի հետևանքով մարտի 14-ին առանց էլեկտրականության է մնացել 30 հազար սպառող:
«Փաշինյանը մեզ համար հերթական ցեխի վաննան էր պատրաստել, որ ըստ իրեն՝ չենք բուժվելու, բայց կամաց-կամաց սովորեցնում է մեզ այդ մտքին։ Խոսքը և՛ Արցախի ապագա ճակատագրի, և՛ դրա հետ կապված աշխարհաքաղաքական շրջադարձի մասին է, որը նա փորձում է իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ գնում է վիրուս-անտիվիրուս պայքար։
Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով:
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Քիչ հավանական է, որ ԵՄ քաղաքացիական ներկայությունը էական զսպող գործոն դառնա, եթե ռեգիոնալ իրավիճակը լրջորեն սրվի: Սրանում դերակատարություն ունեն ինչպես ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, այնպես էլ ԵՄ ջանքերը՝ առաջ մղել կողմերի միջև բանակցությունները»,- նկատեց վերլուծաբանը:
Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնը 104 մարդու կյանք Է խլել Մալավիում և Մոզամբիկում:
Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության և տեղաշարժի համար: Այսօր ես հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն այսօր անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:
Վերջին ժամանակներս մեծացել է հավանականությունը, որ Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ:
Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի՝ մեծությամբ երկրորդ Ver.di արհմիությունը:
Մինչև 2027 թվականը հիմնադրամի բյուջեն կհասնի 7,979 միլիարդ եվրոյի:
ԱՄՆ բանկային հատվածը կայուն է, և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։
Ավելի ուշ Ֆրանսիայում հայտարարեցին, որ կրկին վստահելի հարաբերություններ են հաստատել ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում, հարաբերությունները շատ անկեղծ են:
Ավստրալիայի համար նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերի առնչությամբ Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան «չափազանց հեռուն են գնացել վտանգավոր ճանապարհով»:
Արցախի մասին Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի հավաստիացումը փաստաթղթին հակասում էր. Փաշինյան
«ՀՀ-ում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ օրենսդրության հիման վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ որոշ քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքին:
Միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ, որոնք կապված են այն բանի հետ, թե ՌԴ-ն, ենթադրաբար, հարվածներ Է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և ուկրաինացի երեխաներին տարել Է ճամբարներ։
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ կմտնեն քրեական պատասխանատվության օրենսգրքերում ուղղումները, որոնք պետական դավաճանության համար մահապատիժ են նախատեսում պաշտոնյաների և զինծառայողների համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ ահաբեկչություն քարոզելու և բանակը վարկաբեկելու համար։