«Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են աննախադեպ դժվարությունների և մարտահրավերներին»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Յոթանասուներկու ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տասը աշխատակից: Այս մասին ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Բրիտանիայի խորհրդարանի հարևան հրապարակում հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը 65 մարդու է ձերբակալել Just Stop Oil-ի բնապահպանական շարժման ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով «Ազատության» հարցը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է երկրի Աշխատանքի նախարարությունը, որն Արտաքին գործերի նախարարության հետ պատասխանատու է տարհանման թռիչքների կազմակերպման համար։
Միջադեպից կարճ ժամանակ անց Դոմինիկ Մարտին անունով մի տղամարդ Facebook սոցիալական ցանցում խոստովանել է, որ ինքն է իրականացրել հարձակումը։ 48-ամյա տղամարդը նշել է, որ խմբի գրանցված անդամ է, և իրեն զայրացրել են կազմակերպության «ապազգային քարոզները»։
Միևնույն ժամանակ Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսել են անուղղակի բանակցությունների հերթական փուլը։ Որպես միջնորդ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը։
Ըստ հրապարակման՝ Արաբական Միացյալ Էմիրությունները նիստի ընթացքում կձգտի հասնել ՄԱԿ-ի ԱԽ անդամների կողմից պարտավորեցնող բանաձևի ընդունման՝ «անհապաղ հումանիտար դադարի» շուրջ։
Ինչպես նշել է Օվերչուկը, 2022 թվականի վերջին ասոցիացիայի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի: Նրա կարծիքով՝ միության շրջանակներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել հինգ երկրների գործարարության փոխգործակցության համար։
Խոսքը վերաբերում է «Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» խմբավորմանը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ` նախօրյակին հսկիչ անցակետը հատել է, ընդհանուր առմամբ, 47 մեքենա՝ մեծ քանակությամբ դեղորայքով ու բժշկական պարագաներով, որոնք պատրաստվել են Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության խնդրանքով։
Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է մի մեքենա տանկին մոտենալուց հետո շրջադարձ անում, որից հետո տանկը կրակ է բացում և ոչնչացնում մեքենան։
Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում թուրքերը ցույց են իրականացրել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ապամանոտաժել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Հնդկաստանի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 50 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է NDTV պարբերականը։
Մեքսիկայում մոլեգնած խաղաղօվկիանոսյան «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
ԱՄՆ-ն տեսնում է վտանգներ, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով այն, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները թիրախավորում են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ի եթերում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա այդ մասին ասել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում
Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից 10-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար
Ահա իրականում ո՞րն է մեր՝ հայերիս, թվացյալ ռուսասիրության, ապա արևմտապաշտության իրական պատճառը։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կրկնել է հրադադարի կոչը՝ վերջ դնելու «Գազայի և Իսրայելի ժողովուրդների այս մղձավանջին»։
Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է հրեական պետությունում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բողոքելու ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ նրանց հանդիպման առիթով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնել են վարչապետի գրասենյակից։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 29-ին կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնություն տեղափոխող 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը անկլավ է հասել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով: