Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Թեհրանում բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

Քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, հաստատել՝ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները համընկնում են և ընդգծել խորհրդակցությունների և փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը:

Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շրջանակում՝ Կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման համար:

Իգոր Խովաևը փոխանցել է Սերգեյ Լավրովի ողջույնը և տեղեկացրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031