Բաժիններ՝

Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի

Բիթքոինի արժեքը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 124,000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ուշագրավ է, որ գնաճ է գրանցել նաև երկրորդ ամենաարժեքավոր կրիպտոարժույթը՝ էթերիումը՝ բարձրանալով 4750 ԱՄՆ դոլարի, ինչը, իհարկե, 150 ԱՄՆ դոլարով պակաս է 2021 թվականին գրանցած իր առավելագույն արժեքից։

Խոսելով կրիպտոարժույթների գների աճի մասին՝ վերլուծաբան, BitBull Capital կրիպտոարժութային ֆոնդի գլխավոր տնօրեն Ջո ԴիՊասկուալեն ներկայացրել է դրա համար նպաստավոր պատճառները․ «Բիթքոինի նոր բարձունքների հասնելու փաստը խթանվում է ETF-ների ուժեղ ներհոսքերով, շարունակական ինստիտուցիոնալ ներդրմամբ և բարենպաստ մակրոտնտեսական պայմաններով»։

Psalion ընկերության ղեկավար Թիմ Էնեքինգը վստահություն է հայտնել, որ առաջիկայում բիթքոինի արժեքը շարունակելու է մեծանալ։ Նա մասնավորեցրել է, որ այսօր շարունակաբար աճում է այն ընկերությունների, երկրների, նահանգների թիվը, որոնք սկսել են կուտակել բիթքոիններ։

«Այսօր գրեթե ոչ ոք դեռևս չի հայտարարում, որ բիթքոինն արժույթ կամ փոխանակման միջոց է: Սակայն գրեթե բոլորը համաձայն են, որ այն դարձել է խնայողության գրեթե կատարյալ պահեստ՝ սահմանափակ մատակարարում, որը չի վերահսկվում որևէ մեկ դերակատարի (կամ փոքր խմբի) կողմից, հեշտությամբ փոխանցելի, անհնար է հետևել դրա շարժի հետագծին (փոխանցվում է կրիչի միջոցով), անվտանգ է, դիմացկուն և ավելի ու ավելի տարածված խոշոր, ինստիտուցիոնալ ներդրողների շրջանում»,- ասել է Էնեքինգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս