Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Guardian» թերթին, այս մասին Քիր Սթարմերը հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների արդյունքներով։

«Մենք պատրաստ ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, պատժամիջոցների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի լայն միջոցառումներով: Այս միջոցառումների ազդեցությունն ակնհայտ է, և Մեծ Բրիտանիան պատրաստում է կոշտ պատժամիջոցների հաջորդ փաթեթը», -ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031