Ձկնորսներից ոչ ոք չի տուժել, իսկ նավահանգիստը որոշ ժամանակ անց վերաբացվել է։ Էրեղլին Թուրքիայի խոշորագույն ածխի փոխադրման նավահանգիստներից մեկն է, նահանգում գտնվում են զգալի թվով ածխահանքեր։
Նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Արհավիրքից տուժած տարածաշրջանում դեռ զգացվում է էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի պակաս:
Նշվում է, որ ավիակիրի հետ միասին տարածքը լքել է նաև նրա հարվածային խումբը։
Այս պահին Իրաքի տարածքում ԱՄՆ զինված ուժերի 2500 զինծառայող կա:
Նշվում է, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 15 կիլոմետր խորության վրա։
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին
Նախապես հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։
Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը հայտարարել է անկլավում համաճարակների տարածման սպառնալիքի մասին, որը կարող է հանգեցնել նույնիսկ ավելի մեծ թվով զոհերի, քան եղել է բուն մարտերի հետևանքով։
Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը բազմիցս ստանձնել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների պատասխանատվությունը:
Այս հաղորդագրությունից հետո բանակը կրկին տեղեկացրել է երկրի հյուսիսային շրջաններում օդային ռմբակոծության ազդանշանների ակտիվացման մասին։
Կիմ Չեն Ընը նաև հույս է հայտնել, որ տուժած շրջանների մարդիկ հնարավորինս արագ կհաղթահարեն երկրաշարժի հետևանքները և կվերականգնեն բնականոն կյանքը։
Չեղարկումները կազդեն 32,3 հազար մարդու ծրագրերի վրա։ Սպասվում է, որ հունվարի 7-ին կչեղարկվի 194 չվերթ։
Հանրահավաքը նախապես համաձայնեցված չէր։ Ուսանողական միության անդամները հանդիպում են խնդրել նախագահի գրասենյակի աշխատակիցների հետ, որից հետո սկսել են ներխուժել շենք դարպասներով և ցանկապատով:
«The Times of Israel»-ը, հունվարի 3-ին, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հայտնել էր, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիան գաղտնի կապի մեջ է Կոնգոյի ներկայացուցիչների հետ և քննարկելու է Գազայից հազարավոր միգրանտների ընդունելու հնարավորությունը:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, ելույթ ունենալով դեկտեմբերին Դուբայում կայացած «COP-28» կլիմայական կոնֆերանսում, հայտարարել էր, որ Թուրքմենստանը միանում է մեթանի արտանետումներին վերաբերող միջազգային պայմանագրին՝ ստանձնելով կոնկրետ պարտավորություններ։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 22,6 հազարի, վիրավորվել է շուրջ 58 հազար մարդ։
«Հայրենիքը» մեղադրում է ամերիկյան վարչակազմին Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության համար։ Այն ձախակողմյան կուսակցություն է, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը լիահույս է, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ միջազգային դերակատարների համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել հայկական քրիստոնեական համաշխարհային արժեք ունեցող մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի ժողովրդարացման և խաղաղեցման անցնցում գործընթացին
Պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը վերջին տարիներին ավելի ու ավելի է դիմել դեմքերի ճանաչման տեխնոլոգիային, բայց սովորաբար հիմնվում է ազգային ոստիկանության տվյալների բազայի վրա, որը պարունակում է մոտավորապես 16 միլիոն լուսանկարներ, որոնցում ներառված են երբևէ ձերբակալված անձանց տվյալները, ներառյալ նաև նրանց, ում երբեք մեղադրանք չի առաջադրվել:
Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ. նա իրեն դրել է կաթողիկոսի տեղն այնպես, ինչպես դրել էր սպարապետի, Հռոմի պապի կամ համաճարակաբանի տեղ։ Փաշինյանն իսկապես կարծում է, թե այն ճառերը, որոնք ինքն է կարդում, շատ ավելի կարևոր են, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, հետևապես, Ամանորին Վեհափառի ուղերձը եթեր չհեռարձակելը ես դիտարկում եմ ոչ այնքան՝ իշխանություն-եկեղեցի պայքարի, այլ Փաշինյան անձի՝ հերթական ոչ հոգեպես հավասարակշիռ պահվածքի համատեքստում։
Հնդկաստանի ռազմածովային ուժերի ականակիրը կալանել է Lila Norfolk բեռնատար նավը, որը մի խումբ զինված անձինք առևանգել էին Սոմալիի ափերի մոտ:
Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ հարձակման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 22 600-ի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները կոռուպցիոն ռիսկ են նկատել և մեղադրել դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզին՝ Կատարի թագավորական ընտանիքի անդամին Նյու Ջերսիի գործարարներից մեկի հետ ծանոթացնելու մեջ, որը ներդրումներ էր փնտրում անշարժ գույքի շուկայում:
Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավայի պրեֆեկտուրայի շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչության հաղորդած տվյալները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, սպասվող վատ եղանակի պատճառով, հետաձգել է իր նախընտրական ելույթը, որն ի սկզբանե նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի երրորդ տարելիցի կապակցությամբ։
Բուխարեստը կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` ժամանակակից ռազմական տեխնիկա և զինամթերք ձեռք բերելու համար։