
Դոնի Ռոստովում ԱԹՍ-ների հարձակումից 13 մարդ է վիրավորվել

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը Telegram-ում հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Դոնի Ռոստովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասված տների բնակիչները տարհանվում են, դպրոցում ստեղծվել է ժամանակավոր արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն։