Բաժիններ՝

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։

Զինվորականները նշել են, որ օդային հարձակման ազդանշանները «արարողակարգին համապատասխան չեն միացվել»։

2023 թվականի վերջից ի վեր Եմենի հութիները հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները պատճառաբանելով Գազայի հատվածի, որտեղ Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել, ժողովրդի հետ համերաշխությամբ։ Հարձակումների մեծ մասը կանխվել է իսրայելական հրթիռային պաշտպանության միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031