Բաժիններ՝

Նիդեռլանդներում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Նիդեռլանդների Ֆրիսլանդիա նահանգի Դե Հուվ գյուղում օդապարիկի վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։Այս մասին հայտնում է նիդեռլանդական De Telegraaf պարբերականը։

Վթարի ժամանակ օդապարիկում գտնվել է 34 մարդ։ Հաղորդվում է, որ երկու մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են մեկնել երկու բժշկական ուղղաթիռ և առնվազն 14 շտապօգնության մեքենա:

Հոլանդական թագավորական օդապարիկների ասոցիացիայի տվյալներով՝ օդաչուն շատ փորձառու էր, և օդապարիկը կոկիկ վայրէջք է կատարել գետնին։ Սակայն ուժգին քամին նրան շարժման մեծ արագություն է տվել։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես է քամին հսկայական զամբյուղը տասնյակ մետրեր քարշ տալիս մարգագետնով։

Ավիացիոն ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս