Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։

«Նախագահ Թրամփն անձամբ նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ»,- ինչպես գրում է РИА Новости-ն՝ ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում երեխաների ենթադրյալ առևանգման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031