Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի երեկոյան՝ Քեմբրիջշիրում գտնվող Փիթերբորո կայարանից գնացքի մեկնումից 10 րոպե անց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը քայլ էր դեպի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը և կբերի խաղաղություն և բարգավաճում երկու երկրներին։
Սպանվել է Մեքսիկայի Ուրուապան քաղաքի անկախ քաղաքապետ Կառլոս Մանսոն։
Վաղ միջնադարում աղանդավորական շարժումների շարքում առանձնանում էր պավլիկյան շարժումը: Հայաստանի համար պավլիկյանների գործունեությունը դարձավ այնքան վտանգավոր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց նրանց ուսմունքի դեմ։
2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Գերմանիայից Վրաստան է արտաքսվել 1379 մարդ։ Այս տեղեկությունը հաղորդել է Գերմանիայի հանրային հեռուստատեսությունը։
«Այս կեղծ երկընտրանքը՝ Մոսկվա թե Վաշինգտոն, որ մեզ հասցրեց այս օրվան, մենք պետք է մոռանանք։ Երկրորդը, աշխարհը բազմազան է, և պետք է համագործակցություն ունենանք հնարավորինս շատ գործընկերների հետ։ Վերջին հաշվով, աշխարհի զգալի մասը, հատկապես՝ եվրասիական մայրցամաքում կան բազմաթիվ խաղացողներ, որոնք չեն ուզում, որ պանթուրանիզմը հաղթի, իսկ պանթուրանիզմի դեմ պայքարելու լավագույն և ամենաճիշտ տեղը Հայաստանն է»։
Ցույցի մասնակիցների թվի վերաբերյալ դեռևս ճշգրիտ տվյալներ չկան, բայց ենթադրվում է, որ մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Ակտիվիստների թվի մասին հարցին տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ ճշգրիտ թվերը հասանելի չեն լինի մինչև
Յամալը հերքել է դավաճանության մասին լուրերը. «Մենք այլևս միասին չենք։ Դա ոչ մի դավաճանության հետ կապ չունի․ ես չեմ դավաճանել նրան։ Մենք պարզապես բաժանվեցինք։
Միջամտությունը եկեղեցու գործերին անթույլատրելի է։ Այն, ինչն այսօր արվում է, ոչ թե չիմացության, այլ կամայական մեկնաբանության արդյունք է։ Վեհափառին փոխելու փորձերն արդեն իսկ միջամտություն են։ Եկեղեցապատկան որևէ կառույցի զավթումը կոպիտ քայլ է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր կային, երբ ռումինական ուղղափառ եկեղեցին դիմել էր իրենց դատարաններին՝ վերադարձնելու եկեղեցապատկան հողերը, և եվրոպական դատարանը խախտում էր արձանագրել ազգային դատարանների՝ դրանք այս կամ այն պատճառով չվերադարձնելու հարցում։
Այն ամենը, ինչն այս իշխանությունն ու նրա ղեկավարը հայտարարում են, արդեն իսկ պայմանավորված է դրսի ուժերի հետ, կլինի դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, թե բոլորը միասին՝ կարևոր չէ։
Չինաստանը միջազգային հանրությանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն։
Եթե ամբողջ Անտարկտիդայի սառցադաշտը հալվի, ծովի մակարդակը կարող է բարձրանալ 58 մետրով,
Հայաստանը միացել է «Ներմուծման խթանման գրասենյակ» գերմանական հարթակին, որտեղ հայաստանցի արտահանողները հնարավորություն կունենան հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ: Այս մասին Գերմանիայից նկարահանած տեսանյութով հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի ամսական արժեքը 2026 թվականին 8,9 հազար ռուբլուց կաճի մինչև 10 հազար ռուբլի: Նման որոշում է կայացվել Մոսկվայի Քաղաքային դումայի արտահերթ լիագումար նիստում:
Ռուսաստանից կարտաքսվի ավելի քան 4300 օտարերկրյա քաղաքացի՝ տարբեր իրավախախտումների համար։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարությունից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է դեկտեմբերին «Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական պատրաստության վիճակի բերելու ծրագրերը, հաղորդում է BelTA-ն։
Թեև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները հանրային դաշտում Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, իբրև թե ռեգիոնալ ապաշրջափակման պատրաստակամություն հայտնում, հայտարարում, թե խաղաղության հաստատման նախաձեռնողն են, շարունակում են փակ պահել Ադրբեջանի ցամաքային բոլոր սահմանները։
Գազայի հատվածում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից Իսրայելին փոխանցված երեք զոհվածների աճյունների մասունքները չեն պատկանում Պաղեստինի տարածքում պահվող պատանդներից ոչ մեկին, պնդում են իսրայելական ԶԼՄ-ները:
72 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնիդերասան Չեկի Կարյոն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը:
ԻԼԻՊ-ի բելգիացի զինյալ Սեմմի Ջեդուի, որը հայտնի է նաև որպես Աբու Մուսաբ ալ-Բելգիկի, Մուսաբ ալ-Բելգիկի կամ Աբու Մուսահաբ ալ-Բելգիկի, դատական գործընթացը կմեկնարկի հինգշաբթի օրը Բրյուսելի ֆրանսախոս երդվյալ ատենակալների դատարանում, հաղորդում է The Brussels Times-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրադա Զեյնալովային շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Նրա հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, հաղորդում է «Կոմերսանտը»։
Աշխարհում ջրային ռեսուրսների խնդիրն ավելի սուր է դառնում, այդ թվում՝ Ռուսաստանի հարևանների համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սանկտ Պետերբուրգում 13-ամյա տղա է ձերբակալվել ոստիկանական բաժանմունքը հրկիզելու փորձի համար, հայտնել է քաղաքի քննչական կոմիտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցել արդար համաձայնագրի շուրջ՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, սակայն Միացյալ Նահանգները անընդունելի պահանջներ է ներկայացրել: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Սպիտակ տունը լուսաբանող լրատվամիջոցների անդամները այլևս չեն կարողանա ազատ կերպով մուտք գործել հասարակայնության հետ կապերի աշխատակիցների կողմից օգտագործվող Արևմտյան թևի գրասենյակ, ուրբաթ օրը հայտարարել է Թրամփի վարչակազմը՝ մամուլի կորպուսը զսպելու իր վերջին քայլի շրջանակներում։
Հորդանանը և Գերմանիան շաբաթ օրը հայտարարել են, որ միջազգային ուժերը, որոնք նախատեսում են աջակցել Գազայի հատվածում պաղեստինյան ապագա ոստիկանական ուժերին՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետպատերազմյան կառավարման ծրագրի, պետք է ՄԱԿ-ի մանդատ ունենան, հաղորդում է AFP-ն։
Թուրքիան պատրաստ է Ստամբուլում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ուկրաինական հարձակման հետևանքով դադարեցվել է Մոսկվայի մարզում ռուսական նավթամուղի աշխատանքը, հայտնել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը:
Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Սրիկակուլամ քաղաքի տաճարում նոյեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել:
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում ուրբաթ օրը երկու ինքնաթիռ են բախվել, քանի որ օդանավակայանը լուրջ ուշացումներ է ունեցել եղանակային պայմանների և անձնակազմի պակասի պատճառով՝ կառավարության շաթդաունի պատճառով, հաղորդում է The New York Post-ը։