Բաժիններ՝

ԿԺԴՀ­-ում միջուկային փորձարկման նախապատրաստումը սառեցված է. 38 North

ԿԺԴՀ-­ի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել է եւ փոխադրվել սպասման ռեժիմի: Այս մասին հայտնել է 38 North վերլուծական ինտերնետ­պորտալը, որը մասնագիտացած է հյուսիսկորեական հիմնախնդիրների բնագավառում:

Պորտալի տեղեկություններով՝ դադարեցված է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարողէ գտնվել միջուկային լիցքը: Անհետացել են նաեւ ծանր բեռնատարները, որոնք նախկին լուսանկարներում երեւում էին հորանի մոտ:

38 North­-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ամենը կարող է վկայել այն մասին, որ միջուկային փորձարկման մասին որոշումն առայժմ սառեցված է: Փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ­-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս