Բաժիններ՝

Պետերբուրգում ահաբեկչության պատվիրատուն պարզված է

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Պարզված է»,­-ասել է նա լրագրողներին՝ չբացահայտելով մանրամասնությունները:
Ներկա պահին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնումէ տասը ֆիգուրանտ, այդ թվում՝ Ազիմով եղբայրները: Նրանցից ավագը՝ Ակրամը, ապրիլի 19­-ին ձերբակալվել է Նոր Մոսկվայում եւ տեղափոխվել Հետաքննչական կոմիտե: Այժմ Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում է նրան ձերբակալելու միջնորդությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս