Մակրոնը 3 տոկոսի առավելություն ունի լե Պենի նկատմամբ Ֆրանսիայում ընտրությունների առաջին փուլից առաջ
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ 3 տոկոսի առավելություն ունի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ, ինչի մասին վկայում են Harris Intercative ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 20-ին։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հաջակցություն Մակրոնի, հանդես է գալիս ընտրողների 25 տոկոսն այն դեպքում, երբ լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22 տոկոսը:
Երրորդ տեղը բաժանել են «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժանկ Լյուկ Մելանշոնը եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որոնք ստացել են ձայների 19-ական տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ին, դրան մասնակցել է գրեթե 3 հազար մարդ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: