Բաժիններ՝

Մեյն ընտրությունների կգնա ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքն ագելելու խոստումով. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը: Այս մասին  հայտնել է Daily Mail (DM) թերթը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ:

Ինչպես սպասվում է, նախընտրական մանիֆեստում պահպանողականները պարտավորություններ կստանձնեն դադարեցնելու ԵՄ-­ի քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ հեռանալու միասնական շուկայից եւ դուրս գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից, նշել է հրատարակությունը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ամրագրելով նման պարտավորություններ, որոնցից կուսակցությունը հաղթանակի դեպքում չի կարողանա հրաժարվել, Մեյն «արգելափակում է խոչընդոտները ԵՄ­-ին երկրի անդամակցության պահպանման համոզված հետեւորդների կողմից», հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս