Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը
Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:
«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն է երկու երկրների համար: Ուկրաինան պետք է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի եւ Արեւելքի երկրների միջեւ»,-Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:
Ինչպես պլանավորվում է, շարժակազմը 2017 թվականի ամռանը կանցնի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով: