![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆիյոնը հորդորել է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին. Le Figaro
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/Fiyon.jpg)
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ կարեւոր է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին:
Նա նշել է, որ «անհրաժեշտ է պահպանել երկու հիմնարար եւ հակասող սկզբունքները՝ սահմանների եւ միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»:
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Ղրիմը պատմականորեն, մշակույթի ու լեզվի առումով ռուսական է: Անօգուտ է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից, դա երբեք տեղի չի ունենա»,-ասել է Ֆիյոնը:
Նա առաջարկել է Ղրիմի ճակատագրի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպել խորհրդաժողով, «որը թույլ կտա լուծում գտնել»: Նա նաեւ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը:
«Ես դեմ եմ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը,ասել է Ֆիյոնը:Հարկավոր է Թուրքիային առաջարկել՝ քննարկել տնտեսական համագործակցությունը եւ բարձր մակարդակի անվտանգությունը»: Նա նշել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը կարող է դառնալ «դանդաղ գործողության շատ վտանգավոր ռումբ»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։