Մարին Լը Պենի առաջին նախագահական միջոցառումը լինելու է սահմանային հսկողության հաստատումը
«Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում: Լը Պենը ելույթ է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան Մարսելում կայացած մեծ հանրահաքում, որը վերջինն էր նրա նախընտրական արշավում։
«Ձեզ խոստանում եմ՝ առաջինը, որ ես կանեմ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, կվերականգնեմ վերահսկողությունը երկրի սահմաններին, եւ ձեզ կվերադարձնեմ մեր երկիր ժամանման դռների բանալիները: Հենց ֆրանսիացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը, պետք է որոշեն, թե ով իրավունք ունի բնակվելու երկրում»,-հավաքվածներին խոստացել է «Ազգային ճակատի» թեկնածուն:
«Ազատ ուղեւորությունների ներկայիս սկզբունքը հանցագործների, ահաբեկիչների ազատ տեղաշարժման, զենքի եւ թմրանյութերի փոխադրման իրավունքն է»,-ասել է Լը Պենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: