Իրանի դեմ ամերիկյան նոր հարձակումը ստացել է «Էպիկական ցասում» անվանումը. Պենտագոն

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարձակումը ստացել է «Էպիկական ցասում» անվանումը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը:

««Էպիկական ցասում» գործողություն», – ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Х սոցցանցում:

Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարել է, որ «կանխարգելիչ» հարված է հասցվել Իրանին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը մասնակցում է Իրանի դեմ գործողությանը։

Տեսանյութեր

Լրահոս