Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների առնչությամբ

Շվեյցարիան մտահոգված է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների կապակցությամբ և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու պահպանել միջազգային իրավունքը։

Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Շվեյցարիան խորապես անհանգստացած է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածներից և կոչ է անում լիովին պահպանել միջազգային իրավունքը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային մարդասիրական իրավունքը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս