Ֆինլանդացի քաղաքական գործիչը կոչ է արել ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին
Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման РИА Новости-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին։
«Ռուսաստանի հետ իրական խաղաղության հասնելու համար ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997 թվականի սահմաններին, և, այդպիսով, Ռուսաստանն այն այլևս չի ընկալի որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը»,- ասել է աղբյուրը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ դաշինքը որևէ պատճառ չունի շարունակելու ընդլայնումը. այն պետք է հարգի պատմական համաձայնագիրը՝ չընդլայնվել «նույնիսկ մեկ դյույմ դեպի արևելք»։



