Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են Իրանի ռեժիմից բխող սպառնալիքի վերացման գործողությունը. Նեթանյահու

Իմ եղբայրներն ու քույրերը՝ Իսրայելի քաղաքացիներ, ոչ վաղ անցյալում Իսրայելը և Միացյալ Նահանգները սկսեցին գործողություն՝ վերացնելու Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող էքզիստենցիալ սպառնալիքը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

«Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամ նախագահ Դոնալդ Թրամփին իր պատմական առաջնորդության համար: 47 տարի այաթոլլահի ռեժիմը բղավում էր «մահ Իսրայելին», «մահ Ամերիկային»։ Նա թափեց մեր արյունը, սպանեց շատ ամերիկացիների և ոչնչացրեց սեփական ժողովրդին։

Այս մահաբեր ահաբեկչական ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով, որը թույլ կտա նրան սպառնալ ողջ մարդկությանը: Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի։

Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնակալության լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան:

Կոչ եմ անում ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին, հետևել քաղաքացիական պաշտպանության հրամանատարության հրահանգներին: Առաջիկա օրերին ռազմական գործողության ընթացքում բոլորիս կողմից պահանջվելու է ցուցաբերել համբերություն և ներքին ուժ: Միասին մենք դիմակայելու ենք, միասին պայքարելու ենք և միասին ապահովելու ենք Իսրայելի հավերժությունը»,-ասել է Նեթանյահուն։

Տեսանյութեր

Լրահոս