Սպիտակ տանը կից ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարի Քուդլոուն հայտարարել է, որ ԱՄՆ դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Ռուսաստանը կրկին առաջատարն է Վրաստան դրամական փոխանցումների ծավալով. 2018 թվականի մարտին ՌԴ-ից փոխանցել են ավելի քան 38,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2017 թվականի մարտի համեմատությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից:
Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար:
Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով»:
ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի զրահատեխնիկան շուտով կհանդերձվի «սենսորային վահանով»՝ հրազենով թշնամական կրակից պաշտպանության համար:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ավելի քան չորս հազար քաղաքացիներ ցանկություն են հայտնել դառնալու երկրի առաջին տիեզերագնացները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մի խումբ արեւմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը:
Հարավային Ամերիկայի երկրների շուկան՝ ՄԵՐԿՕՍՈւՐ-ը, փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ԵԱՏՄ-ի երկրների իշխանություններին եւ սպասում է պատասխանին. վերջնական նպատակն է՝ հասնել երկու տնտեսական միությունների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնության:
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Silver Flaf 2018 միջազգային զորավարժություններին, որոնք ապրիլի 18-25-ին կանցկացվեն Գուամ կղզու «Անդերսեն» ամերիկյան ավիաբազայում:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիպրաթուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունները վերսկսել այն կետից, որտեղ դրանք ընդհատվել էին։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 17-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը, հյուսիսկորեական խնդրի կարգավորման մեթոդները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների խնդրի լուծմանն ամերկյան կողմի աջակցությունը ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի ընթացքում։
ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը, որը բուժվում է ուղեղի քաղցկեղից, աղիների վիրահատություն է տարել:
Միջազգային քաղաքական վերլուծաբանները, որոնք քիչ թե շատ հետևում են մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» նախաձեռնությանը, որն այսօր անցում կատարեց ակտիվ անհնազանդության գործողությունների, ուղղված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` հնարավոր վարչապետության դեմ, թերահավատ են Փաշինյանի նախաձեռնած պայքարի արդյունավետությանը:
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի գործով համատեղ հայտարարությամբ:
Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն է Աֆրիկայում:
DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա:
Չինաստանի տարածաշրջաններից մեկում երիտասարդ չինացիները զանգվածաբար գերեզմաններ են գնում:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը (ավելի քան 75 տոկոսը) կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը:
Արտասահմանյան, հատկապես՝ ռուսական մամուլն ակտիվորեն հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Թալիբան» շարժումը ապրիլի 16-ին մերժումով է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին այս երկրում կայանալիք խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը:
Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ էին աշխատում կողմերի միջեւ եւ ռուսատյացության մոլագարություն չկար:
Յոթ կալանավորներ են զոհվել, եւս 17-ը՝ տուժել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, քանի որ այդ երկիրը Եվրոպայի մի մասն է:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը ասել է ռուսական «Известия»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին,թե արդյոք արդարացված էր Հայաստանի որոշումը՝ հաշվի առնելով, որ ժամանակին երկրին առաջարկում էին ասոցացում Եվրամիության հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողությունը հստակ ազդանշան է համարել Ռուսաստանի եւ Իրանի համար: