Բաժիններ՝

Վրաստան ամենից շատ փող են փոխանցում Ռուսաստանից

Ռուսաստանը կրկին առաջատարն է Վրաստան դրամական փոխանցումների ծավալով. 2018 թվականի մարտին ՌԴ-ից փոխանցել են ավելի քան 38,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2017 թվականի մարտի համեմատությամբ: Այդ մասին ասված է Վրաստանի Ազգային բանկի կայքում զետեղված նյութերում:

Նոյեմբեր ամսին Ռուսաստանին բաժին է ընկել փոխանցումների էլեկտրոնային համակարգերի օգնությամբ վրացական առեւտրային բանկեր կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 29,1 տոկոսը:

2018 թվականի սկզբից Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 7,7 տոկոսով ավելի են եղել, քան անցյալ տարվա հաշվետու ժամանակաշրջանում: Ռուսաստանից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 102,4 մլն դոլար, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30