Բաժիններ՝

Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործողությունն ազդանշան է ՌԴ-ի և Իրանի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողությունը հստակ ազդանշան է համարել Ռուսաստանի եւ Իրանի համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, դաշինքի գլխավոր քարտուղարն ապրիլի 16-ին հայտարարել է NTV հեռուստաալիքի եթերում՝ Անկարա այցի ժամանակ:

«Գործողությունը հստակ ազդանշան էր սիրիական ռեժիմին աջակցող Ռուսաստանի եւ Իրանի համար: Դա նաեւ ուղղված էր այն բանին, որ նվազեցնի Դամասկոսի կարողությունը քիմիական զենքի օգտագործման հարցերում, որի հետաքննությանը Ռուսաստանը խոչընդոտում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-ասել է նա: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել է ավելի քան 100 հրթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30