Բաժիններ՝

Անցած տարվա ընթացքում ՌԴ-ն իր քաղաքացիներին ավելի քան 900 միլիոն ռուբլի է տվել՝ ի կատարումն ՄԻԵԴ որոշումների

Ռուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:

«Միայն անցած տարվա ընթացքում մենք քաղաքացիներին վճարել ենք ավելի քան 900 միլիոն ռուբլի»,- ընդգծել է Մոսկալկովան:

Նա շեշտել է, որ հիմնականում որոշումները կայացվել են քրեական դատավարությանն առնչվող գործերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30