NASA-ի «Արտեմիս-2» մարդատար առաքելությունը ուղևորվել է դեպի Լուսին

NASA-ն հաջողությամբ իրականացրել է «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մեկնարկը․ Orion տիեզերանավը չորս տիեզերագնացներով ուղևորվել է դեպի Լուսին։

Orion տիեզերանավը արձակվել է Ֆլորիդայում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնի 39A արձակման հարթակից՝ Space Launch System (SLS) հրթիռի միջոցով։

Անձնակազմում ընդգրկված են Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը։ Գլովերը դարձել է առաջին աֆրոամերիկացին, իսկ Կոխը՝ առաջին կինը, ով մասնակցում է մարդատար լուսնային առաքելությանը։

Առաքելության տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր․ տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջ և վերադառնան Երկիր։

«Արտեմիս-2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը, իրականացվել էր 2022 թվականին անօդաչու ռեժիմով։

Նշվում է, որ առաքելության մեկնարկը նախկինում հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով՝ կապված SLS հրթիռում հելիումի մատակարարման համակարգի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930