ԱՄՀ-ն, ՀԲ-ն և ՄԷԳ-ն ընդգծել են Իրանի հետ պատերազմի գլոբալ տնտեսական հետևանքները
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն արդեն իսկ զգալի գլոբալ տնտեսական հետևանքներ է ունեցել՝ ազդելով մատակարարման շղթաների, ավիափոխադրումների և զբոսաշրջության վրա։ Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ), Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարների հրապարակած համատեղ գրավոր հայտարարության մեջ։
«Հետևանքները զգալի են, գլոբալ և խիստ ասիմետրիկ, անհամաչափորեն ազդելով էներգակիրների ներմուծողների, մասնավորապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրների վրա։ Սա արդեն իսկ փոխանցվել է նավթի, գազի և պարարտանյութերի բարձր գների միջոցով, և նաև մտահոգություններ է առաջացնում սննդամթերքի գների վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։
«Գլոբալ մատակարարման շղթաները, որոնց թվում՝ հելիումի, ֆոսֆատների, ալյումինի և այլ հումքի մատակարարումները, տուժել են։ Տուժել է նաև զբոսաշրջությունը՝ օդային փոխադրումների խափանումների պատճառով, որոնք ազդել են Պարսից ծոցի տարածաշրջանի հիմնական հանգույցների վրա»,- նշում են ՄԷԳ-ի, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարները։



