Բաժիններ՝

Շուրջ 400 նավ է կուտակվել է Հորմուզի նեղուցի մոտ. Mehr

Տարբեր տեսակի շուրջ 400 նավ անշարժ կանգնած է Հորմուզի նեղուցի գոտում՝ սպասելով նեղուցով դրանց անցման վերաբերյալ Իրանի իշխանությունների որոշմանը: Այս մասին հաղորդել է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Իրանը թույլ չի տալիս տարբեր տեսակի նավերի, այդ թվում և նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։

Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Հորմուզի նեղուցով նավերի անցումը խոչընդոտելու հետևանքով համաշխարհային էներգետիկ շուկայում սկսել են աճել վառելիքի գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930