Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա. Օվերչուկ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարել էր, թե Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ:

«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ-ի կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա»,- ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ գործը ցույց է տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը:

«Ինչպե՞ս արձագանքել դրան»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930