ՌՀԴԾ ղեկավարը մեկնաբանել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը
Նրանք ազատ են ընտրելու իրենց գործընկերներին, չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը բազմաթիվ առավելություններ է առաջարկում։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՀԴԾ) տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը։
«Կարծում եմ, որ երկրներն ազատ են ընտրելու իրենց գործընկերներին, բայց ՀԱՊԿ-ին անդամակցությունը բազմաթիվ առավելություններ է առաջարկում։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ է խոսել այս հարցերում որոշակի ինքնիշխանության մասին։
Եվ, իհարկե, մենք հարգում ենք մեր գործընկերների ընտրությունը։ Այլ բան է, որ մեր կազմակերպությանն անդամակցությունը, անկասկած, առաջարկում է բազմաթիվ այլ առավելություններ, որոնք մյուս երկրները, հավանաբար, չեն կիսի»,- ասել է Շուգաևը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացրել հանրապետության ինքնիշխանության համար։
News.am



