Հարավային Կորեան սահմանափակում է պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը
Հարավային Կորեայում պետական ծառայողները պարտավոր կլինեն իրենց մեքենաները օգտագործել օրը մեջ՝ սկսած հաջորդ շաբաթվանից։ Այս միջոցառումը ձեռնարկվել է Մերձավոր Արևելքում երկարատև ճգնաժամի վախի պատճառով նավթի պաշարների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Մասնավորապես հայտարարվել է, որ ապրիլի 8-ից սկսած կառավարությունը կներդնի կենտ/զույգ թվերով աշխատանքային գրաֆիկ ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցներ օգտագործող պետական ծառայողների համար։
Կառավարությունն արդեն պահանջել է պետական ծառայողներից ձեռնպահ մնալ իրենց մեքենաները օգտագործելուց առնվազն մեկ աշխատանքային օր՝ սկսած մարտի 25-ից, պատերազմի ժամանակ էներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով։
Էլեկտրական և ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և հղի կանանց կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցները կազատվեն այս սահմանափակումներից։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին ևս ապրիլի 1-ին ուղերձով դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով ավստրալացիներին օգտվել հասարակական տրանսպորտից՝ Իրանի պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման անորոշությունների պատճառով։



