ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ․ Փեզեշքիանն ուղերձով դիմել է ամերիկացիներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին․ գրում է ТАСС-ը։

Իրանի նախագահի ուղերձի հիմնական կետերը.

Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։

Իրանի գործողությունը չափված պատասխան է, որը հիմնված է օրինական ինքնապաշտպանության վրա․ այն պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ չէ։

ԱՄՆ-ի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա ուղղված են Իրանի ժողովրդի դեմ և ռազմական հանցագործություններ են։

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ, քանի որ վերջինս ձգտում է շեղել աշխարհը պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից։

Իրանի և Միացյալ նահանգների համար անիմաստ է շարունակել այս դիմակայությունը․ առճակատման և համագործակցության միջև ընտրությունը կանխորոշելու է սերունդների ապագան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930