Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։

Նա նշել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և խոստանում են իրենց հավատարմությունը ԵԱՏՄ-ին»։

«Մեր կողմից քննարկումները անկեղծ են և միշտ հարգալից»,- հավելել է նա։

«Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, եզրակացնում ենք, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այս երկրի հետ»։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը, իր լիազորությունների ուժով, «մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով»։

«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում նրանց ապագայի վերաբերյալ», – հայտարարել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930