ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը
Մարտին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ ապրիլի 1-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 106-րդն է։
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը առաջատարությունը զիջել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։ Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։
Թոփ-10 հավաքականները՝
Ֆրանսիա
Իսպանիա
Արգենտինա
Անգլիա
Պորտուգալիա
Բրազիլիա
Նիդերլանդներ
Մարոկկո
Բելգիա
Գերմանիա
Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել Բելառուսի հավաքականի հետ ու պարտվել 1-2 հաշվով։
Armsport.am



