«Կոռնետ» հակատանկային նոր հրթիռային համալիրների խմբաքանակ է հասցվել Տաջիկստան՝ այստեղ տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար: Այս մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առևանգել են անհայտ անձինք և դրանով ուրիշ ուղևորների տարել Իրան:
Միացյալ Նահանգները 2023 թվականին կընդունի Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքներին նվիրված զեկույցով:
Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:
Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ:
Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած մարդու մահվան երկրորդ դեպքը: Այս մասին հաղորդել է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:
Հռոմի մոտակայքում գտնվող Մաենզա քաղաքում 1 եվրոյով տներ են վաճառվում։ Սա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նոր կյանք սկսել երկրի հեռավոր անկյուններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Պենտագոնի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ հուլիսի վերջից սկսած ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է շուրջ 42 հազար մարդ: Վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ:
Հրդեհի կամ օդանավակայանին հասցված վնասների մասին այլ տեղեկություններ չեն հայտնում:
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Նավթի համաշխարհային գներն արագ տեմպերով սկսել են աճել՝ մինչև 5 տոկոսով, վկայում են սակարկությունների տվյալները: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն օգոստոսի 23-ին որպես հյուր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- նշել է Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հնարավորության մասին հարցին:
Լեհաստանը միգրանտների հոսքի պատճառով նոր 2,5-մետրանոց արգելապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Բաքուն նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները Ռուսաստանի տարածքով։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով մատակարարումներն ավելացնելու նպատակով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համապատասխան դիմում է ուղարկել ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանում մտցված սահմանափակումների պատճառով չեն կարող Աֆղանստան հասցնել շուրջ 500 տոննա բժշկական նշանակության ապրանքներ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն:
Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը տարածել է Աֆղանստանի կառավարության բոլոր անդամների, այդ թվում նախագահ Աշրաֆ Ղանիի համաներում՝ հայտարարելով, որ նրանք կարող են վերադառնալ եւ ապրել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է թալիբների բարձրաստիճան պարագլուխ Հալիլ ուր Ռահման Հաքանին Պակիստանի Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մոսկվայի մարզում ամֆիբիա-ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվա գետի վրա եւ՝ շրջվել. Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Այդ մասին «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է իրազեկված աղբյուրը:
Մոսկվան պաշտպանում է Թեհրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության հայտը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւան Ճաղարյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին:
ԱՄՆ-ը փոխել է Քաբուլի միջազգային օդանավակայան անձանց թույլ տալու քաղաքականությունը: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչեով մի աղբյուր։
Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
2021թ. հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» (Build Back Better World «B3W») համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մեկնարկի մասին, որը հավակնություն ունի դառնալու լրջագույն մարտահրավեր չինական «Գոտի և ճանապարհ» («BRI») նախաձեռնության համար։ «B3W» նախագիծը նպատակ ունի մինչև 2035 թվականը լրացնել զարգացող երկրներում 40+ տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքների բացը։
Ռուսաստանի համար հրատապ չէ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: