Բուդապեշտը պատրաստ չէ աջակցել Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին՝ էներգետիկ ոլորտում։
«Հարավային Կովկասում առանձին մեծ ռազմական բախման հավանականությունը քիչ եմ համարում, շատ ավելի վտանգավոր է այն, որ փլուզվում են բոլորի կողմից ընդունված բանակցային ձևաչափերը, աշխարհը տարերային ու անվերահսկելի փուլ է թևակոխում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին զուգահեռ իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում:
Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։
Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։
Մինչ հայրենի իշխանությունները տարբեր առիթներով հաստատում են իրենց հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու վեհ առաքելությանը, Հայաստանի պետական սահմաններին ու Արցախում ադրբեջանական սադրանքների պակաս չի զգացվում:
Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովն Ուկրաինայում հեռակա կարգով կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը:
«Եթե այնտեղ, բացի համաժողովից, երկկողմանի ինչ-որ տեսակցություններ չեն լինելու, դա ուրիշ հարց է, սակայն Արարատ Միրզոյանի գնալը նոր հարցադրումներ է առաջ բերում: Այստեղ գուցե նորից այն առիթը տեսած լինեն, թե հնարավորություն է ստեղծվել առանց միջնորդների, մասնավորապես՝ ՌԴ ներկայության, ինչ-որ հարցեր ավարտին հասցնեն:
Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հանգեցրել է երկու խաղաղ քաղաքացիների զոհվելու: Այս մասին մարտի 7-ին հաղորդել է SANA սիրիական գործակալությունը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը երկրի արեւմուտքում: Մարտի 7-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնությունը գրեթե ավարտել է Ուկրաինայի ապառազմականացման նպատակով սկսած հատուկ օպերացիան և պատրաստ է ցանկացած պահի ավարտել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի Մոսկվայի առաջ քաշած պայմանները։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը փոխանցել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ավելի քան վեց հազար բնակիչներ մեկ օրում ժամանել են Ռոստովի մարզ: Այդ մասին մարտի 7-ին հաղորդել է Ռուսաստանի տարածաշրջանային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի պատվիրակությունը Բելառուս է ժամանել նախկին կազմով, Ուկրաինայի հետ բանակցություններն սպասվում են շուտով: Մարտի 7-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր։
Չինաստանն ԱՄՆ-ին հորդորում է՝ հանել Աֆղանստանի նկատմամբ պատժամիջոցները, ապասառեցնել եւ վերադարձնել ակտիվները, որոնք պատկանում են աֆղան ժողովրդին: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ հանդես գալով ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում:
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելու լրացուցիչ հնարավորություններ Ուկրաինայի իրադրության պատճառով, սակայն առայժմ դրանք գաղնի է պահում: Մարտի 7-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարար Բրյունո Լը Մերը-ը BFM հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։
Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ, քանի որ դա սպառնում է հակամարտության էսկալացմանը:
Երկու օր՝ Facebook-ի հայկական տիրույթում խնդիրներ կան գովազդի տեղադրման հետ կապված: Այսօր Facebook-ը ծանուցել է հայաստանյան օգտատերերին, որոնց գովազդի աուդիտորիան միայն ՀՀ է ընտրված եղել, թե հայկական տիրույթը ճանաչում է ՌԴ ծածկույթ՝ ժամանակավորապես արգելելով գովազդ տեղադրել:
Մոսկվան հույս ունի, որ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը, երկու երկրների հարաբերություններից կախված կլինի մայրցամաքի խաղաղությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:
Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հնարավոր պատճառ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել է մարի 6-ին։
Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար:
Հնդկաստանի 15-18 տարեկան բնակչության շրջանում ավելի քան 3 մլն մարդ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել:
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել մարտի 7-ից հանել կորոնավիրուսի դեմ գործող բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը:
Ինդոնեզիան, Մալայզիան էլ ավելի կթեթևացնեն Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները օտարերկրյա այցելուների համար:
Չինաստանի բնակիչների ավելի քան 85 տոկոսն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:
Նա նաեւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ առավելության հասնել երկխոսության եւ առողջ բանականության մասով, ինչպես նաեւ հարգել միջազգային իրավունքը:
Ուկրաինայի զինված ուժերը ժամը 10:15-ին կրակ են բացել սահմանազատման գծում գտնվող Օպիտնոե գյուղի կողմից։
Ռուսաստանն արդեն պահանջել է արևմտյան երկրներից վերահաստատել և կատարել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օդեսայի հնարավոր ռմբակոծումը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության նոր ռազմական և պատմական հանցագործությունը։ Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն: