Բաժիններ՝

Լոնդոնի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, 100 մարդ տարհանվել է

Լոնդոնի արևելքում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ հոսպիտալացվել է, չորս հոգու բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որը հրդեհի մասին հաղորդվել է գիշերը ժամը 2:44-ին։ Կրակը տարածվել է ամբողջ շենքում, այդ թվում՝ հարակից տարածքում և տանիքում։

Ավելի քան 100 մարդ տարհանվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 40 հրշեջ հաշվարկ և 225 հրշեջ։  

Ըստ BBC-ի՝ հրշեջները հայտնել են, որ շենքն ուներ հրդեհային անվտանգութան հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031