Բաքվում Պուտինի և Դուրովի հանդիպում չի եղել. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ընթացքում չի հանդիպել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հետ: Ինչպես տեղեկանում «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ (հանդիպում չի կայացել), – Պեսկովն ասել է լրագրողներին:Պուտինն օգոստոսի 18-19-ին պետական այցով մեկնել էր Բաքու։
Մի քանի լրատվամիջոցների պնդմամբ՝ Դուրովի կողմից առաջարկ է եղել այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպելու վերաբերյալ, որից նա հրաժարվել է։
Օգոստոսի 24-ին Դուրովը ձերբակալվել է, երբ Բաքվից ժամանել է Փարիզի օդանավակայան։ Գործարարին ներկայացված պահանջների էությունը մինչև այժմ հայտնի չէ։