Սարատովում ԱԹՍ-ի հարվածից կան վիրավորներ
ՌԴ Սարատով քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Սարատովի մարզի ղեկավար Ռոման Բուսարգինը։ «Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մասամբ վնասվել է Պրեդմոստովայա հրապարակում գտնվող բնակելի համալիրը։
Ցավոք, կան տուժածներ։ Մեկ կին ծանր վիճակում հոսպիտալացվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մնացածներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ևս ԱԹՍ-ի հարվածից բազմաբնակարան շենք է վնասվել։
Սարատովի նահանգապետ Բուսարգինը հայտնել է, որ բնակիչներին տարհանել են, տուժածեր չկան։Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Տուլայի, Օռլովի և Ռյազանի մարզերում ուկրաինական 20 ԱԹՍ խոցելու մասին։