Իրանում Ուկրաինայի դեսպանությունն ուղղում է կատարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության մեջ՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի պնդմամբ՝ ԱՄՆ-Իրան լարված փոխհարաբերությունները վտանգավոր են Հայաստանի համար: Նա վստահ է՝ Ադրբեջանն օգտվում և օգտվելու է ստեղծված իրավիճակից:
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում ցավակցություն է հայտնել Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող ճգնաժամն ազդում է նաեւ Եվրամիության վրա, Եվրահանձնաժողովը կոչ է անում դադարեցնել զենքի կիրառումը, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը:
Որքան ես եմ հասկանում, իրանական կողմը հրթիռակոծումից առաջ զգուշացրել էր իրաքյան կողմին հնարավոր հարվածների մասին, իր հերթին՝ Իրաքն այդ տեղեկատվությունը փոխանցել էր ամերիկացիներին, որի արդյունքում ամերիկացիները, որոնք գտնվել էին ռազմաբազաներում, հասցրել են պատսպարվել ստորգետնյա ապաստարաններում: Հենց այս պատճառով, Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ գործողությունից ամերիկացի զինվորականներ չեն տուժել: Թեև իրավիճակը բարդ է, վտանգավոր է, այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, այն զարգանալու է այնպես և, ամեն դեպքում, տրամաբանական կլիներ, եթե այս հարցերը քննարկելու համար կանչվեր ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ:
Իրանական կողմը հայտնաբերել է Թեհրանում կործանված Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը:
Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից որեւիցե մեկին աճյունով ճանաչել չի հաջողվի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի պատճառով:
168 Միջազգային լրահոս
Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ հունվարի 2-ի գիշերը Բաղդադի օդանավակայանից որոշակի հեռավորության վրա «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, երբ ամերիկյան կողմը հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել իրենց հրամանով՝ աննախադեպ էր, քանի որ մի երկրի ղեկավարությունը հայտարարում էր մեկ այլ երկրի բարձրաստիճան զինվորականի սպանության մասին երրորդ երկրի տարածքում՝ առանց վերջինիս ռազմաքաղաքական ղեկավարության թույլտվությունն ունենալու։
Փրկարարները հայտնաբերել են Թեհրանում կործանված Boeing ինքնաթիռի սև արկղը։ Փորձագետները վստահ չեն, որ ավիաաղետի պատճառը կարող է տեխնիկական լինել։
Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Այս գնահատումը բերված է հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։
Իրանի հոգևոր առաջնորդը այաթոլա Ալի Խամենեին Իրանի կողմից ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը համարում է «ապտակ»՝ ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) համաշխարհային շուկային նավթի մատակարարումների ընդհատումներ չի սպասում Մերձավոր Արեւելքում իրադրության սրման կապակցությամբ եւ հուսով է, որ տարածաշրջանում կոնֆլիկտի հետագա էսկալացիայից կհաջողվի խուսափել:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց։
Press TV հեռուստաալիքը հրապարակել է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իսրայելին համարել է ԻՀՊԶ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղաfեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից:
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ է դարձել 80 մարդ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել է, որ հետեւում է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ հայտարարություն կանի տեղական ժամանակով հունվարի 8-ի առավոտյան: Համապատասխան գրությունը հունվարի 7-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ում։
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել:
Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռ՝ 180 ուղեւորներով:
ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, եւ մինչեւ 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը քաշի զգալի ավելցուկ կունենա:
Անցնող 2019 թվականին աշխարհում տեղի է ունեցել 15 բնական կատակլիզմ, որոնցից յուրաքանչյուրից ուղղակի վնասները գերազանցում են 1 մլրդ դոլարը:
Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են:
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել:
ԱՄՆ իշխանութուններն Իրաքի դեմ պատժամիջոցներ են մշակում` ԱՄՆ զորքերը երկրից դուրս բերելու պահանջների համար:
«Ակնկալում ենք, որ կլինեն ավելի ինտենսիվ ու արդյունավետ բանակցություններ, կառուցողական, հստակ արդյունքներով, որոնք ճանապարհ կհարթեն տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` ամփոփելով 2019թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար: