Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։

«Հեռախոսազրույցների ժամանակ ինձ շնորհավորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն», – ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031